Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Ռոսսելխոզնադզորը խստացրել է վերահսկողությունը Հայաստանից ներկրվող պտուղ–բանջարեղենի նկատմամբ

12.10.2017, 18:00
Արգելված (պատժամիջոցների տակ հայտված) արտադրանքի մատակարարման փորձերի` հաճախակի դառնալու պատճառով Ռոսսելխոզնադզորը խստացրել է վերահսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից ներկրվող պտուղ–բանջարեղենի նկատմամբ։
Ռոսսելխոզնադզորը խստացրել է վերահսկողությունը Հայաստանից ներկրվող պտուղ–բանջարեղենի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արգելված (պատժամիջոցների տակ հայտված) արտադրանքի մատակարարման փորձերի` հաճախակի դառնալու պատճառով Ռոսսելխոզնադզորը խստացրել է վերահսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից ներկրվող պտուղ–բանջարեղենի նկատմամբ։

Այս երկրներ ներկվող արգելված արտադրանքը հետագայում փորձում են ներմուծել Ռուսաստան` ներկայացնելով որպես այս երկրների տարածքներում արտադրված ապրանք։ 

Կառույցի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է ТАСС–ին, որ մասնավորապես դա վերաբերում է լոլիկին։ 

«Խստացվում է վերահսկողությունն այս երկրներից ներկրվող բոլոր պտուղ–բանջարեղենի նկատմամբ, որը բարբերաբար հայտնվում է տվյալ երկրի պատասխան միջոցների ազդեցության ներքո։ Լոլիկի վերաբերյալ Ռոսսելխոզնադզորը հավելյալ մակնշման պահանջներ է ներդնում», – հայտարարել է նա։

Կառույցը տվյալ երկների պատկան մարմիններին հայտնել է տարաների վրա արտադրողի անվանումը հստակ հասցեով նշելու անհրաժեշտության մասին։ Ռուսաստանի տարածք առանց այդ տվյալների ներկվող լոլիկի խմբաքանակները կպահվեն մինչև արտադրության վայրը պարզելը, հայտնում է Ռոսսելխոզնադզորը։ –0–