TRIPP-ի իրագործման արդյունքում կձևավորվի Իրան-Հայաստան երկաթուղային կապ. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Համոզված եմ, որ առաջիկայում իրադրության կարգավորման համատեքստում TRIPP նախագծի շուտափույթ իրագործում կունենանք, որի արդյունքում կձևավորվի Իրան- Հայաստան երկաթուղային կապը։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ TRIPP նախագծի արդյունքում կձևավորվի Պարսից ծոց - Սև ծով երկաթուղային կապը, որը ձեռնտու կլինի բոլորին՝ Իրանին, Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և Միացյալ Նահանգներին։
Վարչապետը նշել է, որ Իրանի հետ գործակցության պատկերացումը ռազմավարական է, և հայկական կողմը նպատակ ունի Իրանի տարածքով ընդլայնել լոգիստիկ շղթաներն ու հնարավորությունները։
«Շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը, որովհետև դրա արդյունքում մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պարագայում Հայաստան ապրանքների ներկրումը և Հայաստանից ապրանքների արտահանումը էականորեն կհեշտանա», - նշեց Փաշինյանը։