Վենս․ ԱՄՆ–ն պատրաստ է գործարքի Իրանի հետ, որը կկարգավորի տնտեսական հարաբերությունները
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ամերիկայի Միացյալ Նահանգներն Իրանին առաջարկում են կնքել խոշոր գործարք, որը ենթադրում է երկկողմ տնտեսական հարաբերությունների փաստացի կարգավորում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Նա, ում տեսնում եք, մի նախագահ է, որը չի ցանկանում փոքր գործարք կնքել»,- ասել է նա՝ նկատի ունենալով Դոնալդ Թրամփին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նա (Թրամփը) ցանկանում է կնքել մեծ պայմանավորվածություն։ Այն, ինչ նա առաջարկում է Իրանին, շատ պարզ է, բայց, անկեղծ ասած, [ԱՄՆ] ոչ մի այլ նախագահ նման հնարավորություն չի ունեցել։ Նա հայտարարել է, որ եթե դուք (Իրանի իշխանությունները) պատրաստ եք գործել որպես նորմալ երկիր, ապա մենք պատրաստ ենք տնտեսական առումով ձեզ հետ վարվել որպես նորմալ երկրի հետ»,- ասել է Վենսը՝ ելույթ ունենալով Ջորջիա նահանգի համալսարանում կայացած ֆորումի ժամանակ։