Կառավարությունը կփոխհատուցի 8000 դրամը գերազանցող պարարտանյութերի գումարը․ նախարար
Երեկ,
18:09
Նա հայտնել է, որ դա վերաբերում է ազոտական, ֆոսֆորական, կալիումական և դրանց համակցված պարարտանյութերին
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Կառավարությունը նախատեսում է ընդունել որոշման անխագիծ, որով կփոխհատուցվի ՝ 8000 դրամը գերազանող պարարտանյութերի գումարը, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մեխանիզմը հետևյալն է․ 8000 դրամը գերազանցող գումարը կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավելի, քան 3000 դրամ՝ հաշվի առնելով մեր ֆինանսական սահմանափակումներն այս պահին», - ասել է նախարարը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նա հայտնել է, որ դա վերաբերում է ազոտական, ֆոսֆորական, կալիումական և դրանց համակցված պարարտանյութերին։
Պապոյանի խոսքով՝ աշխարհագրական բարդություններով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում պարարտանյութերի գները զգալի աճ են արձանագրել, և դա արձանագրված է նաև հայաստանյան շուկայում։