Revival.am․ ինչպես վերականգնել ապագայի նկատմամբ հավատը
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Այսօր շատ մարդիկ շարունակում են ապրել ակտիվ կյանքով, աշխատել, սովորել, հոգ տանել ընտանիքի մասին և արտաքուստ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Բայց միաժամանակ շատերի ներսում կա զգացում, որ կյանքն այլևս այնքան հստակ, ամբողջական ու վստահելի չէ, որքան առաջ։
Ամերիկյան Gallup-ի միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկանց ընդամենը 37%-ն է հավատում, որ 2026 թվականը կլինի ավելի լավ, մինչդեռ զգալի մասը կամ հոռետես է, կամ չի սպասում փոփոխության։
Միևնույն ժամանակ նկատվում է հետաքրքիր օրինաչափություն․ավելի բարդ պայմաններում ապրող հասարակություններում հույսը հաճախ ավելի բարձր է (օրինակ՝ Քենիա, Սիրիա, Սաուդյան Արաբիա), իսկ համեմատաբար կայուն հասարակություններում մարդիկ ավելի զգուշավոր կամ հոռետես են (Գերմանիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ)։ Հայաստանում հարցվածների 54%-ը է կարծում, որ ապագան ավելի լավը կլինի։
Այս ֆոնին առավել ակնհայտ է դառնում, որ ապագայի նկատմամբ վերաբերմունքը միայն արտաքին պայմաններից կախված չէ։
Արագ փոփոխությունների, անորոշության ու երկարատև լարվածության պայմաններում մարդը հաճախ կարիք ունի ոչ թե պարզապես շարունակելու, այլ կանգ առնելու, նորովի տեսնելու իր անցած ճանապարհը և ավելի գիտակցված առաջ շարժվելու։
Հենց այս հնարավորությունն է ստեղծում Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը։
Հիմնադրամը ամերիկահայ գործարար ու սոցիալական ձեռներեց Նուբար Աֆեյանի նախաձեռնությամբ ու տեսլականով ստեղծված կառույց է, որը մշակում և իրականացնում է հոգևոր-հոգեբանական աճին միտված նորարար ծրագրեր։ Դրանք օգնում են մարդկանց նորովի հասկանալ իրենց անցած ճանապարհը, վերամիավորել անցյալն ու ներկան, բացահայտել իրենց ինքնության, հիշողության և արժեքների ուժը և ավելի վստահ կառուցել իրենց հաջորդ քայլերը։ Հիմնադրամի մոտեցումը արմատավորված է հայ ժողովրդի վերապրման և վերականգնման պատմական փորձառության մեջ՝ այն վերածելով մարդկանց համար հարազատ, հասկանալի և կիրառելի աճի ուղու։
Ինչո՞ւ է սա կարևոր հենց հիմա։
Շատ մարդիկ այսօր չեն ապրում բացահայտ ճգնաժամի մեջ, բայց ապրում են ներքին անորոշության մեջ։ Նրանք կարող են գործունակ լինել, հաջողել, հարմարվել, առաջ գնալ, բայց միաժամանակ զգալ, որ կորցրել են ներքին ուղղությունը, մոտիվացիան կամ ապագայի հանդեպ նախկին վստահությունը։ Այդպիսի պայմաններում հատկապես կարևոր է ունենալ մի միջավայր, որտեղ մարդը կարող է ոչ միայն նորովի հասկանալ իրեն, այլ նաև վերագտնել իր ներքին հենարանները։
Հենց այստեղ է Հիմնադրամի հիմնական գաղափարական առանցքը։ Հիմնադրամի ծրագրերը մարդկանց օգնում են ոչ միայն նորովի հասկանալ իրենց, այլև վերագտնել այն ներքին նպատակադրումն ու հավատը, որոնց շնորհիվ սեփական ապագան կրկին դառնում է հնարավոր և պատկերացնելի։ Սա է Նուբար Աֆեյանի կարևորած՝ ապագային միտված մտածողության առանցքը։ Երբ մարդը կրկին սկսում է տեսնել իր համար արժանի ապագա, նա սկսում է ոչ միայն այլ կերպ մտածել, այլ նաև այլ կերպ գործել և կառուցել իր կյանքը։ Այդ ներքին տեղաշարժն է, որ ժամանակի ընթացքում բերում է վարքային փոփոխության կյանքի տարբեր իրավիճակներում։

Հիմնադրամի միջոցառումներն ու խմբային հանդիպումները ստեղծում են ապահով և ջերմ միջավայր, որտեղ մարդիկ կարող են իրենց նման մյուսների հետ նորովի նայել սեփական ճանապարհին, զգալ փոխաջակցություն և բացահայտել այն ուժը, որը հաճախ արդեն իսկ կա իրենց ներսում, բայց ժամանակավորապես մթագնել է առօրյա ծանրաբեռնվածության կամ անորոշության պայմաններում։ Այս միջոցառումները ստեղծում են անձնային աճի, ինքնաճանաչման, ներքին հստակության և առաջ շարժվելու հնարավորություն բոլորի համար։
Հիմնադրամի միջոցառումները մի վայրում են հավաքում իրար հասկացող, իրար նման ու միմյանց աջակցող անծանոթ մարդկանց, ովքեր ժամանակի ընթացքում ստեղծում են ուժեղ փոխաջակցող կապեր և դառնում համայնք։ Երբ մարդը նորովի է տեսնում իր ճանապարհը, բացահայտում է իր արմատների ուժը և զգում, որ միայնակ չէ, առաջ շարժվելը դադարում է միայն ցանկություն լինելուց և կրկին դառնում է հնարավոր։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են նորովի նայել իրենց ճանապարհին, գտնել ավելի մեծ հստակություն և սկսել առաջ շարժվել ավելի վստահ, կարող են այցելել revival.am/ayo կայքը։ Կայքում ամեն մարդ կարող է ընտրել, թե որ հաջորդ քայլն է իրեն հիմա անհրաժեշտ ու որին է ինքը պատրաստ։
Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի և Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։