ՀՀ-ում կայանալիք միջոցառումներով պայմանավորված՝ օդային տարածքում կարգելվի ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը․ քաղավիացիա
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։
Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը», - նշված է հաղորդագրության մեջ։