Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԵՏՀ–ի կոլեգիայի անդամ Մինասյանը պարգևատրվել է ռուսական Բարեկամության շքանշանով

24.06.2015, 14:39
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը պարգևատրվել է ռուսական Բարեկամության շքանշանով։ Պարգևատրման արարողությունը կայացել է չորեքշաբթի Հայաստանում ՌԴ դեսպանատանը։
ԵՏՀ–ի կոլեգիայի անդամ Մինասյանը պարգևատրվել է ռուսական Բարեկամության շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը պարգևատրվել է ռուսական Բարեկամության շքանշանով։ Պարգևատրման արարողությունը կայացել է չորեքշաբթի Հայաստանում ՌԴ դեսպանատանը։

«Մեր նախագահն իր հրամանով պարգևատրել է Կարինե Մինասյանին բարձր ռուսական պարգևով` Բարեկամության շքանշանով։ Դա իսկապես արժանի պարգև է։ Մինասյանը միշտ աշխատել է մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,– ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը շքանշանի հանձնման արարողության ժամանակ։

Նրա խոսքով` Մինասյանի ավանդը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման մեջ ուղղակի անգնահատելի է։

«Մենք միշտ զգացել ենք ռուսական և հայկական մարմինների միջև սերտ փոխազդեցությունը, որոնք աշխատել են այդ ուղղությամբ։ Պատահական չէ, որ Կարինե Մինասյանը բարձր պաշտոն է զբաղեցրել ԵՏՀ–ում, քանի որ նա կանգնել է ողջ եվրասիական շարժման ակունքներին, հսկայական ավանդ ունեցել նրա մեջ, որպեսզի Հայաստանը նման սեղմ ժամկետում, նման խանդավառությամբ միացել է և նույնիսկ ընդգրկվել ԵՏՄ–ի կազմում»,– ավելացրեց Վոլինկինը։

Մինասյանն իր հերթին նշեց, որ նման պարգև ստանալն իր համար մեծ պատիվ է։

«Դա ոչ միայն իմ արժանիքն է, այլ նաև իմ բոլոր գործընկերների, որոնք վերջին տարիներին աշխատել են Հայաստանի նախագահի և վարչապետի ղեկավարությամբ` Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ԵՏՄ մտնելու համար»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` դա շատ կարևոր է հարաբերությունների զարգացման մեջ, այդ թվում` տնտեսական բաղադրիչի տեսանկյունից։

«Մենք շարունակում ենք աշխատել և ամեն ինչ անել, որպեսզի մեր քաղաքացիները զգան արվածի արդյունքը, կարողանան օգտվել այն հնարավորություններից, որոնք նոր հորիզոններ են ներկայացնում»,– նշեց ԵՏՀ նախարարը։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է` ստեղծված Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հիման վրա և գործում է ընթացիկ տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շուտով նրանց կմիանա նաև Ղրղըզստանը։-0-