Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երկու զինծառայող է վիրավորվել Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով ․ՊՆ

09.12.2021, 21:41
Երկու զինծառայող է վիրավորվել Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով
Երկու զինծառայող է վիրավորվել Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով ․ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։-0-