Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 25, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Թրամփ. «Այսօր մենք ոգեկոչում ենք անթիվ հայերի հիշատակը, ովքեր տեղահանվել և դաժանորեն սպանվել են Մեծ Եղեռնի ժամանակ»

Երեկ, 20:22
Թրամփն իր հայտարարության մեջ օգտագործել է «Meds Yeghern» ձևակերպումը, «genocide» բառը տեքստում կրկին չի գործածվել
Թրամփ. «Այսօր մենք ոգեկոչում ենք անթիվ հայերի հիշատակը, ովքեր տեղահանվել և դաժանորեն սպանվել են Մեծ Եղեռնի ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Եղեռնի հիշատակի օրը հայտարարել է ամերիկահայերի և ողջ աշխարհի հայության հետ համերաշխության մասին։

«Այսօր մենք ոգեկոչում ենք անթիվ հայերի հիշատակը, ովքեր տեղահանվել և դաժանորեն սպանվել են Մեծ Եղեռնի ժամանակ», — ասված է Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր անսասան համերաշխությունն է հայտնում բոլոր ամերիկահայերին և աշխարհասփյուռ հայությանը՝ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը։

Թրամփի խոսքով՝ պատմության այս սգո էջը «հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու վկայություն»։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը կշարունակեն համատեղ աշխատանքը՝ «ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ» կառուցելու ուղղությամբ։

«Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ ստեղծելով զգալի հնարավորություններ հայ ժողովրդի համար և նպաստելով երկարաժամկետ կայունությանը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում», — նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ընդգծել է, որ հայերի հիշատակի օրը ԱՄՆ-ն վերահաստատում է հանձնառությունը՝ պաշտպանելու անմեղներին և խթանելու խաղաղությունը ժողովուրդների միջև։

Նշենք, որ այս հայտարարության մեջ, ինչպես և 2025 թվականի ապրիլի 24-ին, ամերիկացի առաջնորդը օգտագործել է «Meds Yeghern» ձևակերպումը, «genocide։ բառը տեքստում կրկին չի գործածվել։