Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր,
09:30
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր հիշատակվում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։
Պաշտոնյաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել «անմար կրակի» մոտ։
Հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը: