Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

Այսօր, 17:41
Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի 02.04.2026թ. որոշումը՝ վարկային ռիսկի հաշվարկում միկրո, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռների նվազեցման վերաբերյալ, Յունիբանկը վերանայում և բարելավում է վարկավորման պայմանները
Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի 02.04.2026թ. որոշումը՝ վարկային ռիսկի հաշվարկում միկրո, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռների նվազեցման վերաբերյալ, Յունիբանկը վերանայում և բարելավում է վարկավորման պայմանները։

«Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ով սահմանված պահանջներին համապատասխանող բարեխիղճ բիզնես վարկառուներին Յունիբանկը կտրամադրի հետվճար՝ ՀՀ դրամով պարտավորությունների մնացորդի 1.2% չափով։

Փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումն ու աջակցությունը Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից է։ Ձեռնարկությունները կարևոր դեր ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, և բանկը շարունակաբար ձգտում է իր հաճախորդներին առաջարկել վարկավորման ավելի շահավետ և հասանելի պայմաններ։