Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Առաջիկայում տեսնում ենք հնարավորություն՝ միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու․ Փաշինյան

Երեկ, 14:38
Վարչապետը նշեց, որ իրենց քաղաքականությունն է խթանել, որպեսզի բիզնեսները  գնալով ոչ թե լինեն պակաս ու պակաս հաջողակ, այլև ավելի ու ավելի հաջողակ
Առաջիկայում տեսնում ենք հնարավորություն՝ միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մենք առաջիկայում տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնել, հայտարրարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա 24 մլն դրամ է, և ակնհայտ է, որ 24 մլն դրամի շեմը, այդ թվում՝ հասկանալի գնաճային երևույթների պատճառով, այլևս արդիական չէ, և մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնել, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսաափեն հարկերից», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։ 

Վարչապետը նշեց, որ իրենց քաղաքականությունն է խթանել, որպեսզի բիզնեսները գնալով ոչ թե լինեն պակաս ու պակաս հաջողակ, այլև ավելի ու ավելի հաջողակ։