Հայաստանում սպառողական գները հունվար-մարտին աճել են 4,2%-ով
Երեկ,
17:44
Հայաստանում սպառողական գները 2026 թ.-ի հունվար-մարտին, նախնական տվյալներով, 2025 թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 4,2%-ով
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպառողական գները 2026 թ.-ի հունվար-մարտին, նախնական տվյալներով, 2025 թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 4,2%-ով։
Այս մասին հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն:
Ընդ որում, ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 4,5%, իսկ սույն տարվա փետրվարի համեմատ՝ 0,7%: Արդյունաբերական արտադրանքի գները 2026 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9,2%-ով: Մարտին տարեկան կտրվածքով աճը կազմել է 9,5%, իսկ ամսական կտրվածքով՝ 0,1%:
Համաձայն նախնական տվյալների՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թ.-ի երեք ամիսների ընթացքում աճել է 7,1%-ով՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: