Рейтинг@Mail.ru
USD
371.56
EUR
436.43
RUB
4.9449
GEL
138.18
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թ.-ի I եռամսյակում աճել է 7,1%-ով

Այսօր, 16:35
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվար-մարտին 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թ.-ի I եռամսյակում աճել է 7,1%-ով

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/․    Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2026 թ.-ի հունվար-մարտին 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով։

Այս մասին  հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն:

Ընդ որում, ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,6%-ով, իսկ սույն տարվա փետրվարի համեմատ՝ 11,6%-ով:

Հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 748 000,8 մլն դրամ՝ 2025 թվականի հունվար-մարտի համեմատ աճելով 13,4%-ով:

Մարտին տարեկան կտրվածքով արձանագրվել է 7% աճ, իսկ ամսական կտրվածքով՝ 2% անկում: Գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալն առաջին եռամսյակում կազմել է 96 359,6 մլն դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազելով 5,2%-ով:

Շինարարության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95 640,1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22%-ով: Մարտին տարեկան կտրվածքով աճը կազմել է 24%, իսկ ամսական կտրվածքով՝ 34,4%։

Ներքին առևտրի շրջանառությունը հունվար-մարտին կազմել է 1 442 794,1 մլն դրամ, ինչը 2,1%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարտին աճը տարեկան կտրվածքով կազմել է 0,2%, իսկ ամսական կտրվածքով՝ 14,1%։

Ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) 2026 թվականի երեք ամիսների ընթացքում հասել է 981 729,1 մլն դրամի՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7,4%-ով: Մարտին տարեկան աճը կազմել է 7,8%, իսկ ամսական կտրվածքով՝ 12,6%։ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2026 թ.-ի հունվար-մարտին 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով։

Այս մասին հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն:

Ընդ որում, ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,6%-ով, իսկ սույն տարվա փետրվարի համեմատ՝ 11,6%-ով:

Հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 748 000,8 մլն դրամ՝ 2025 թվականի հունվար-մարտի համեմատ աճելով 13,4%-ով:

Մարտին տարեկան կտրվածքով արձանագրվել է 7% աճ, իսկ ամսական կտրվածքով՝ 2% անկում: Գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալն առաջին եռամսյակում կազմել է 96 359,6 մլն դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազելով 5,2%-ով:

Շինարարության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95 640,1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22%-ով: Մարտին տարեկան կտրվածքով աճը կազմել է 24%, իսկ ամսական կտրվածքով՝ 34,4%։

Ներքին առևտրի շրջանառությունը հունվար-մարտին կազմել է 1 442 794,1 մլն դրամ, ինչը 2,1%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարտին աճը տարեկան կտրվածքով կազմել է 0,2%, իսկ ամսական կտրվածքով՝ 14,1%։

Ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) 2026 թվականի երեք ամիսների ընթացքում հասել է 981 729,1 մլն դրամի՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7,4%-ով: Մարտին տարեկան աճը կազմել է 7,8%, իսկ ամսական կտրվածքով՝ 12,6%։

Հայաստանի տնտեսության վերաբերյալ թվեր և կանխատեսումներ

2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% մակարդակում։ Համաձայն Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (A-B), ակնկալվում է 7,1-4,7%, 2027 թվականին՝ 5,7-5,3%, 2028 թվականին՝ 4,9-5,2% սահմաններում։

Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ 2026 թվականի համար. ԵԱԶԲ՝ 5,3%, ՀԲ՝ 5,3%, ԱՄՀ՝ 5,3%, ԱԶԲ՝ 5,5%, ՎԶԵԲ՝ 5,5%, S&P Global Ratings՝ 5,3%, Fitch Ratings՝ 5%-ից բարձր (2026-2027թթ. համար)։