Рейтинг@Mail.ru
USD
371.56
EUR
436.43
RUB
4.9449
GEL
138.18
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է». Գարի Քյոսայան (ՖՈՏՈ)

Այսօր, 14:59
Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց  «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն
«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է». Գարի Քյոսայան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն։

Համերգը մեկ բեմում համախմբեց համաշխարհային ջազի նշանավոր ներկայացուցիչների։ Ծրագրին մասնակցեցին ջազային վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին նրանք ներկայացրին հագեցած և բազմաշերտ ծրագիր, որը միավորեց ջազային երաժշտության տարբեր դարաշրջաններ և ոճեր։

 Гари Кесаян концерт

Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես աշխարհահռչակ ջազային և բլյուզային ստեղծագործություններ, որոնք դարձել են ժանրի դասականներ, այնպես էլ Գարի Քյոսայան՝ կոմպոզիտորի, դաշնակահարի և ժամանակակից ջազային ասպարեզի առանցքային ներկայացուցիչներից մեկի հեղինակային գործերը։

Համերգին առանձնահատուկ նշանակություն հաղորդեց դրա մարդասիրական առաքելությունը։ «Jazz for Peace» նախագիծը միտված էր երաժշտության լեզվով խաղաղության, սիրո և փոխըմբռնման գաղափարների տարածմանը։ Միջոցառումը համախմբեց պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հասարակությանը՝ դառնալով մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության հարթակ

Гари Кесаян концерт  

Երեկոյին հատուկ հուզական խորություն հաղորդեցին մաեստրո Գարի Քյոսայանի խոսքերը, որոնցում արտացոլվեց նրա ստեղծագործական փիլիսոփայությունն ու վերաբերմունքը հանդիսատեսի նկատմամբ․

 Гари Кесаян концерт

«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է։ Ես անսահման երախտապարտ եմ իմ հանդիսատեսին, որը ոգեշնչում է ինձ իր բարությամբ և էներգիայով։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում նաև իմ հովանավորներին, որոնք գնահատում և աջակցում են իմ արվեստը»։

Гари Кесаян концерт  

Այս անկեղծ խոսքերը դարձան ողջ համերգի լեյտմոտիվը՝ ընդգծելով ոչ միայն ծրագրի բարձր գեղարվեստական մակարդակը, այլև նախագծի խոր հումանիստական առաքելությունը։ Դահլիճում տիրող միասնության, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության մթնոլորտը ևս մեկ անգամ հաստատեց՝ մաեստրո Քյոսայանի երաժշտությունը պարզապես արվեստ չէ, այլ կենդանի երկխոսություն լսարանի հետ՝ լի լույսով և իմաստով։

Համերգն անցկացվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ի աջակցությամբ։