Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա

20.04.2026, 13:45
Աշխատակիցները կստանան նաև հավելավճար
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երևանի շտապօգնության ծառայության բուժաշխատողների և վարորդների աշխատավարձերը ապրիլ ամսվանից կբարձրանան։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։ 

«Նախատեսում ենք, որ ապրիլ ամսվա համար կստանան բժիշկները, բուժքույրերը, ֆելդշերները՝ 20%-ով ավելի, գծային բրիգադները, վարորդները՝ 30%-ով ավելի աշխատավարձ: Նախատեսված է նաև, որ ֆելդշերական և հոգեբուժական բրիգադների աշխատավարձը կբարձրանա 25%-ով», - նշեց Կարապետյանը։ 

Ըստ վարչության պետի՝ հաշվարկն իրականացվելու է մարտի 1-ից, և քանի որ մարտ ամսվա աշխատավարձերն արդեն վճարվել են, բոլոր աշխատակիցները կստանան միանվագ պարգևատրում 40 հազարական դրամի չափով։