ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026 թ.-ի երեք ամիսների ընթացքում աճել է 7,7%-ով
Այսօր,
18:47
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2026 թ.-ի հունվար-մարտին 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7%-ով
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2026 թ.-ի հունվար-մարտին 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7%-ով։
Այս մասին հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն:
Էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 664,8 մլն կՎտժ: Մարտին նախորդ տարվա մարտի համեմատ գրանցվել է 9% աճ, իսկ սույն տարվա փետրվարի համեմատ՝ 7,1% աճ: