Рейтинг@Mail.ru
USD
371.56
EUR
436.43
RUB
4.9449
GEL
138.18
2026 թ. ապրիլի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

02.08.2021, 15:14
Կարապետյանը նշանակվել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հուլիսի 20–ին, երբ ՀՀ նախագահի հրամանագրով, Վաղարշակ Հարությունյանն ազատվել է պաշտպանությն նախարարի պաշտոնից
Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի որոշում է ստորագրել Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հուլիսի 20–ին։ Նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով, Վաղարշակ Հարությունյանն ազատվել է պաշտպանությն նախարարի պաշտոնից։–0–