Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը մենահատ թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)

19.05.2023, 20:44
ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով. ՖՈՏՈ
Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը մենահատ թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:

Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:-0-