Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Եվրասիական ինտեգրացիան կարող էր առանցքային ուժ դառնալ մայրցամաքի զարգացման համար. Շատալով

11.09.2013, 19:14
Եվրասիական ինտեգրումը կարող էր մայրցամաքի զարգացման առանցքային ուժ դառնալ, չորեքշաբթի հայտարարեց Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահի տեղակալ Սերգեյ Շատալովը «Եվրասիա 2013» համաժողովի ընթացքում։
Եվրասիական ինտեգրացիան կարող էր առանցքային ուժ դառնալ մայրցամաքի զարգացման համար. Շատալով
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական ինտեգրումը կարող էր մայրցամաքի զարգացման առանցքային ուժ դառնալ, չորեքշաբթի հայտարարեց Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահի տեղակալ Սերգեյ Շատալովը «Եվրասիա 2013» համաժողովի ընթացքում։

«Եվրասիա 2013» համաժողովը կազմակերպվել է Emerging Markets Forum–ի և Աստանայի Նազարբաև Համալսարանի կողմից։

«Հենց եվրասիական ընտեգրումը կարող էր մայրցամաքի զարգացման առանցքային ուժ լինել, ապրանքային և ներդրումային ռիսկերի ճանապարհին խոչընդոտների նվազեցման, միջազգային տրանսպորտային միջանցքների և էներգացանցերի զարգացման, աշխատանքի շուկաների և ֆինանսական համակարգերի կարգավորման ներդդաշնակեցման, անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ կառավարման, միջազգային վտանգների` թմրանյութերի, ահաբեկության և համաճարակների դեմ համատեղ պայքարի միջոցով»,– մեջբերել են Շատալովի խոսքը ԶԵԱԲ–ի մամուլի ծառայությունից։

Բանավեճի մասնակիցները նշել են, որ ներկայում եվրասիական մայրցամաքի տնտեսական կապերի կառուցվածքում արմատական փոփոխություններ են կատարվում։

ԶԵԱԲ–ի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրենի տնօրեն Եվգենի Վինոկուրովի խոսքով` Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Եվրասիայի, Հարավային և Հարավային և Հարավ–Արևելյան Ասիայի միջև սարդոստայնն ավելի է խտանում։

«Դա հատկապես նկատելի է առևտրի և ներդրումների բնագավառում։ Այդ ոլորտում Եվրասիան ոչ միայն ավելի ինտեգրված, այլ նաև ավելի բազմաբևեռ է դառնում` չինական և ռուսական անդրսահմանային ընկերություններն այսօր լուրջ դերակատարներ են ողջ մայրցամաքում»,– ասաց նա։

Ըստ նրա, ավելի փոքր ինտեգրում է նկատվում միգրացիայի բնագավառում` միգրացիոն հոսքերը Եվրոպայի միության և ԱՊՀ աշխատանքի ինտեգրված շուկաների սահմաններից դուրս սահմանափակ են մնում։ Սակայն այս բնագավառում էլ վերջին տարիներին աճում է ակտիվությունը, ինչպես միջկառավարական, այնպես էլ պետական և մասնավոր մակարդակներում։

Զարգացման եվրասիական բանկը Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնած միջազգային ֆինանսական կազմակերպություն է` անդամ–պետությունների շուկայական էկոնոմիկայի զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխշահավետ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն օժանդակելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադիր կապիտալը գերազանցում է 1.5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի անդամ–պետություններն են` Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։ -0-