Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կապանի օդանավակայանը կվերագործարկվի

28.08.2013, 17:14
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը:
Կապանի օդանավակայանը կվերագործարկվի
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը:

«Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարևոր է համարել մարզի բնակչության համար`նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաև ՀՀ նախագահի հանձնարարականը»,– ասվում է Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։

Քննարկման ավարտին պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որ մարզպետը նաև տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, և վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:

Մինչև ղարաբաղյան պատերազմի սկիզբը` 90–ական թվականների սկզբին, Կապանի ոչ մեծ օդանավակայանն ընդունում էր ЯК-40 ինքնաթիռներ և АН-14 բեռնատարներ։  Կապանի և Բերդի օդանավակայանները փակվել  էին Ադրբեջանի կողմից անդադար կրակոցների պատճառով և մինչ օրս չեն գործում։ –0–