Հայաստանում ԱԷԿ–ի` 1000 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի կառուցումն այդքան էլ նպատակահարմար չէ. փորձագետ
05.11.2014,
18:44
Հայաստանում ավելի նպատակահարմար է կառուցել ոչ թե հազար ՄՎտ հզորությամբ, այլ չորս հարյուր ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ, կարծում է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի փորձագետ Կարեն Արաբյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավելի նպատակահարմար է կառուցել ոչ թե հազար ՄՎտ հզորությամբ, այլ չորս հարյուր ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ, կարծում է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի փորձագետ Կարեն Արաբյանը։
«Ատոմային էլեկտրակայանի` 1000 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկն արդյունավետ չի աշխատի ամբողջ հզորությամբ, քանի որ արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ պահանջված չի լինի։ Մեր երկրում ավելի խելամիտ է կառուցել 400 ՄՎտ հզորությամբ փոքր կայան և այլընտրանքային էներգետիկա զարգացնել»,– ասաց Արաբյանը։
Արաբյանը նշեց, որ 1000 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի կառուցումը կազմում է 5-7 մլրդ դոլար, իսկ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը կլինի 10 անգամ էժան։
Հայաստանում ծրագրվում է կառուցել ատոմային էլեկտրակայանի` 1000 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկ։ Գոսատոմնադզորի տվյալներով, նոր բլոկի կառուցումը կկազմի մոտ 5 մլրդ դրամ։
Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով: Փորձագետների գնահատմամբ՝ ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն ԵՄ-ն պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքները պետք է դադարեցվեն։ -0-