Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ․–ի առաջին երկու ամսում ավելացել է 6,9%–ով

26.03.2025, 14:45
Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 1703,6 մլն կՎտ/ժ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ․–ի առաջին երկու ամսում ավելացել է 6,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2025 թվականի հունվար-փետրվարին, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,9 տոկոսով, հայտնում է Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 1703,6 մլն կՎտ/ժ։

Միաժամանակ փետրվարին այս ցուցանիշը, նախորդ տարվա փետրվարի համեմատ, աճել է 5,8%-ով, իսկ նույն տարվա հունվարի համեմատ նվազել է 6,3%-ով։