Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 25, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Հայաստանն աննախադեպ ներդրումային համաժողով կկազմակերպի հոկտեմբերին Նյու Յորքում

03.10.2016, 16:43
ՀՀ նախագահի հովանավորությամբ` հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ներդրումային համաժողով, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Հայաստանն աննախադեպ ներդրումային համաժողով կկազմակերպի հոկտեմբերին Նյու Յորքում

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի հովանավորությամբ` հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ներդրումային համաժողով, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

«Նախատեսվում է, որ համաժողովը կդառնա ամենամեծածավալ միջոցառումը: Կներկայացվի ութ ներդրումային ուղղություն, այդ թվում` զբոսաշրջության ոլորտը», - ասաց Մելքոնյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքում նախատեսվում է լայնածավալ միջոցառում անցկացնել, որին կներկայացվի հանրապետության ներդրումային գրավչությունը, ինչպես նաև նրա մրցակցային առավելությունները:

Նման ներդրումային համաժողովը կարող է օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարթակ դառնալ, ինչի հետ կապված պետք է առավելագույն ջանք գործադրել` Հայաստանի ներուժը ներկայացնելու համար: -0-