Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Գազիֆիկացված է հանրապետության 591 բնակավայր

17.09.2013, 14:37
2002–2013 թվականների ընթացքում ՀՀ տարածքում գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակներում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից հանրապետության 998 բնակավայրերից գազիֆիկացվել է 591-ը, որից 546-ը՝գյուղական և 45-ը քաղաքային:
Գազիֆիկացված է հանրապետության 591 բնակավայր
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2002–2013 թվականների ընթացքում ՀՀ տարածքում գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակներում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից հանրապետության 998 բնակավայրերից գազիֆիկացվել է 591-ը, որից 546-ը՝գյուղական և 45-ը քաղաքային:

Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունից, գազաբաշխման համակարգին է միացել 644 448 բաժանորդ, որից 345 547 բազմաբնակարան շենքերում եւ 298 901-ը՝ բնակելի տներում:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից հիշեցնում են, որ մինչև 1993 թվականը Հայաստանում գազաֆիկացված է եղել 388 բնակավայր և գազից օգտվելու հնարավորություն է ունեցել 485 405 տնտեսություն:-0-