Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱՄՆ ՄԶԳ–ն $32 մլն կտրամադրի ՀՀ–ում ժողովրդավարության, կառավարման ծրագրերին

30.01.2013, 18:09
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է ՀՀ կառավարության հետ կնքել ժողովրդավարության և կառավարման ոլորտի ծրագրերի աջակցման նոր՝ 32 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
ԱՄՆ ՄԶԳ–ն $32 մլն կտրամադրի ՀՀ–ում ժողովրդավարության, կառավարման ծրագրերին
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է ՀՀ կառավարության հետ կնքել ժողովրդավարության և կառավարման ոլորտի ծրագրերի աջակցման նոր՝ 32 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Քարեն Հիլիարդը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը և դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ ՄԶԳ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանի ժողովրդավարության և կառավարման ոլորտում նախատեսվող օժանդակության նպատակն է խթանել ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորմանը, օտարերկրյա ներդրումների ավելացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Նախատեսվող համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրում է ֆինանսական միջոցները Հայաստանին տրամադրել առաջիկա հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության և կառավարման բարեփոխումներին աջակցելու նպատակով։

«Սա մեր երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության նոր մակարդակ է, որը կարող է նախադեպ դառնալ տարածաշրջանի երկրների համար, քանի որ որևէ այլ երկրի հետ դեռևս նման ծրագիր չենք իրականացնում»,- ասել է Քարեն Հիլիարդը:

Հանդիպմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել է, որ սրանով Հայաստանը և ԱՄՆ-ն կթևակոխեն համագործակցության նոր փուլ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը և նշել, որ Հայաստանը պատրաստ է երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչ մարտի 31-ը:-0-