Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել

17.03.2016, 11:01
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով սնանկ է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն։
«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով սնանկ է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն։

«Ժողովուրդը» գրում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր–Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել։

Արդյունքում դատարանը բավարարել Է ՀԷՑ-ի պահանջը։

Հոդվածի հեղինակները գրում են նաև, որ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը նշանակված է եղել երեկ։

Անցած տարվա ընթացքում «Վանաձոր–Քիմպրոմ»–ի աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքերը, գրում է թերթը։–0–