Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանն ու Իրանը բանակցում են Վրաստան գազի տարանցիկ մատակարարման շուրջ. պատգամավոր

10.03.2016, 14:57
Հայաստանն ու Իրանը բանակցում են Վրաստան իրանական բնական գազի տարանցիկ մատակարարման շուրջ, հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Հայաստանն ու Իրանը բանակցում են Վրաստան գազի տարանցիկ մատակարարման շուրջ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Իրանը բանակցում են Վրաստան իրանական բնական գազի տարանցիկ մատակարարման շուրջ, հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

«Կա դեպի Վրաստան իրանական գազի տարանցման երկու տարբերակ` Ադրբեջանի տարածքով և Հայաստանի տարածքով։ Երկրորդ տարբերակն իրատեսական է, քանի որ գոյություն ունի Հայաստանից Վրաստան անցնող գազատարը։ Հիմա Հայաստանի և Իրանի միջև բանակցություններ են ընթանում», – հինգշաբթի ասել է Այվազյանը լրագրողներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ Երևանը Իրանից դեպի Վրաստան կարող է ապահովել մինչև 500 մլն խորանարդ մետր գազի տարանցում։ 

«Իրանից Վրաստան կարող ենք ապահովել մինչև 500 մլն խորանարդ մետր գազի տարանցում։ Այս հարցը մշակվում է, և վերջնական որոշումներ դեռ չկան», – ասել է նախարարը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա նաև նշել է, որ Իրան–Հայաստան գազատարն օգտագործվում է միայն 15–20 տոկոսով։

Ավելի վաղ IRNA իրանական լրատվական գործակալությունը, հղում անելով National Iranian Gas Exports Co. պետական կորպորացիայի տնօրեն–կառավարիչ Ալի–Ռեզա Քամելիին, հաղորդել է, որ Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով դեպի Վրաստան բնական գազի մատակարարման շուրջ։ –0–