Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀԱԱԳ–ը հրապարակել է ՌԴ–ի 650 առևտրային ընկերությունների ցուցակը` արտահանողներին օգնելու համար

07.08.2015, 12:58
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) հրապարակել է 650 ռուսական ընկերություններից կազմված ցուցակ, որոնք զբաղվում են տարբեր ապրանքների առևտրով` հայ արտահանողներին օգնելու համար, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՀԱԱԳ–ը հրապարակել է ՌԴ–ի 650 առևտրային ընկերությունների ցուցակը` արտահանողներին օգնելու համար
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 6. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) հրապարակել է 650 ռուսական ընկերություններից կազմված ցուցակ, որոնք զբաղվում են տարբեր ապրանքների առևտրով` հայ արտահանողներին օգնելու համար, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն իրականացրել է մի շարք միջոցառումներ` արտահանողների և ընկերությունների համար, որոնք ունեն արտահանման պոտենցիալ` ուղղված արտահանման ծավալների հնարավորությունների ստեղծմանը և նոր շուկաներ դուրս գալուն»,– ասվում է հաղորդագրությունում։

Գործակալության կայքում հրապարակված է ռուսական ընկերությունների ցուցակն առանձին ոլորտներով, որոնք զբաղվում են տարբեր ապրանքների վաճառքով։

В частности, представлено свыше 650 компаний 13 отраслей, которые занимаются торговлей и импортом основных экспортируемых из Армении видов продукции.

Մասնավորապես, ներկայացված են 13 ոլորտների ավելի քան 650 ընկերություններ, որոնք զբաղվում են առևտրով և Հայաստանից հիմնակում արտահանվող արտադրանքի ներմուծմամբ։

Ցուցակում նշվում են ինչպես ընկերությունների անունները, այնպես էլ անհրաժեշտ կոնտակտային տվյալները։

«Առաջիկայում գործակալությունը կտրամադրի նաև այլ երկրներում հնարավոր գնորդների ցուցակները»,– նշվում է հաղորդագրությունում։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թ.-ի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:

Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից  մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են  արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար:

Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է:-0-