Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՏՄՊՊՀ–ն կզբաղվի բենզինի թանկացման հարցով

10.05.2019, 19:59
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կուսումնասիրի բենզինի թանկացման պատճառները։
ՏՄՊՊՀ–ն կզբաղվի բենզինի թանկացման հարցով

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կուսումնասիրի բենզինի թանկացման պատճառները։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասաց ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը։

Տարեսկզբին Regular տեսակի բենզինի 1 լիտրի գինը նվազել էր մոտ 50 դրամով և արժեր միջինը 400 դրամ։ Վերջին շաբաթների ընթացքում բենզինի գինը սկսել է աճել, և այս պահին Regular  տեսակի բենզինի 1 լիտրն արժե միջինը 430 դրամ։

«Ողջ շուկան ուսումնասիրելու և նորմալ պատասխան տալու համար մենք պետք է ուսումնասիրենք վառելիքի շուկայի ողջ կառուցվածքը և հասկանանք գնագոյացման ողջ սխեման` որ երկրներից է ներկրվում, շուկայի վրա ազդող ինչ ազդակներ կան», – ասաց նա։

Գևորգյանի խոսքով, այս պահին Հայաստանում կա առնվազն երեք խոշոր բենզին ներկրող։

«Մնացած հարցերի պատասխանները կտա ուսումնասիրությունը, որն անցկացնելու համար կպահանջվի առնվազն երկու ամիս», – ասաց Գևորգյանը։–0–