Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Նախատեսվում է ավելացնել առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը․ Թորոսյան

30.10.2025, 20:47
Հայաստանում նախատեսվում է ավելացնել միանվագ նպաստը, որը տրամադրվում է առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում
Նախատեսվում է ավելացնել առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսվում է ավելացնել միանվագ նպաստը, որը տրամադրվում է առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 300 հազար դրամից հասցնելով 500 հազար դրամ, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողով կներկայացվի օրենքի նախագիծ, որի համաձայն՝ կառաջարկվի ներդնել աջակցության ծրագիր, որ կնախատեսվի 50 հազ․ դրամի չափով մշտական նպաստ վճարել երրորդ և հաջորդ երեխայի համար մինչև նրանց 6 տարեկանը», – նշել է Թորոսյանն այսօր ԱԺ–ում 2026թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Ինչպես նշել է նախարարը, փորձը ցույց է տալիս, որ բազմազավակ ընտանիքների երեխաների ամսական աջակցության տարբերակն ավելի արդյունավետ է, քան միանվագ խոշոր վճարները։

Հիմա առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում ՝ 1 մլն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,5 մլն դրամ (1 դոլարը՝ 382․72 դրամ)։