Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Freedom Broker Armenia ակադեմիան կազմակերպել է ավելի քան 150 վեբինար 20 հազար մարդու համար

29.10.2025, 14:26
Freedom Broker Armenia ակադեմիան, որն իր դռներն է բացել 2024թ․–ին, արդեն վերապատրաստել է ավելի քան 20 հազ․ մարդ, կազմակերպել է ավելի քան 150 վեբինար և չորս օֆլայն թրեյդինգ։ Այս մասին ասել է Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը
Freedom Broker Armenia ակադեմիան կազմակերպել է ավելի քան 150 վեբինար 20 հազար մարդու համար

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Freedom Broker Armenia ակադեմիան, որն իր դռներն է բացել 2024թ․–ին, արդեն վերապատրաստել է ավելի քան 20 հազ․ մարդ, կազմակերպել է ավելի քան 150 վեբինար և չորս օֆլայն թրեյդինգ։ Այս մասին ասել է Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը։

«Դա մեր եզակի ֆինանսական ակադեմիան է, որն իրականացնում է կրթական ծրագրեր: Մենք ունենք անվճար վեբինարներ հայերեն լեզվով, որոնք հասանելի են մեր բոլոր հաճախորդներին, այդ թվում՝ պոտենցիալ հաճախորդներին», – ասել է նա։

Խաչատրյանի խոսքով, այս դասընթացների ընթացքում կարելի է ստանալ սկզբնական գիտելիքներ շուկայի, Freedom Broker Armenia ընկերության գործունեության և, ընդհանուր առմամբ, ֆոնդային բորսայի, ինչպես նաև բաժնետոմսերի և պարտատոմսերի վերաբերյալ:

Նա նշել է, որ Ակադեմիայում կան նաև լրացուցիչ պրոդուկտներ ֆինանսական գործիքների, օրինակ՝ տեխնիկական վերլուծության ավելի խորքային ուսումնասիրության համար:

«Այս առումով մենք սեգմենտավորված ենք՝ մեր բոլոր հաճախորդների չափանիշներին համապատասխան՝ ինչպես սկսնակների, այնպես էլ ավելի փորձառուների, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց վարպետությունը», – նշել է նա։

Ընդգծելով, որ Ակադեմիան առանցքային դեր է կատարում Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման գործում՝ փորձագետը հույս է հայտնել, որ առաջիկա երկու տարում արեն կլինի նկատելի տարբերություն ֆինանսապես կրթված մարդկանց թվի հարցում, այդ թվում՝ Ակադեմիայի և դրա կողմից տրամադրվող գործիքների, հեռանկարների և ուսման հնարավորությունների շնորհիվ։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով