Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Առողջապահության նախարարն ինքնամեկուսացվել է ու թեստ հանձնել, գերատեսչությունում COVID-19–ի դեպքեր կան

14.05.2020, 14:29

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարարությունում մկան կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքեր, այդ պատճառով նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին։

Նրա խոսքով, վարակման դեպքերը, որոնց թիվը չի նշվում, բացահայտվել են երկու օր առաջ։

Նիկողոսյանը հայտարարել է, որ առողջապահության նախարարն այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը հայտնի կդառնա ավելի ուշ։

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-