Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

«Նաիրիտի» սակավաթիվ աշխատակիցները նույնպես կազատվեն աշխատանքից

03.05.2016, 12:16
«Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցները, այդ թվում` ղեկավարությունը, ծանուցագրեր են ստացել հուլիսի 1–ից աշխատանքից ազատման մասին:
«Նաիրիտի» սակավաթիվ աշխատակիցները նույնպես կազատվեն աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցները, այդ թվում` ղեկավարությունը, ծանուցագրեր են ստացել հուլիսի 1–ից աշխատանքից ազատման մասին, գրում է «168 ժամ» թերթը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Այս մասին թերթին է հայտնել գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը` այդ քայլը հիմնավորելով արտադրանքի ծավալների կրճատմամբ։

Նա միաժամանակ հայտնել է, որ այդ 460 աշխատակիցներին կամ գոնե նրանց մի մասին կառաջարկվի աշխատանքի անցնել «Նաիրիտ 2» կամ «Երևանի ՋԷԿ» ընկերություններում։ Այսպիսով նրանք «արդեն որպես այդ կազմակերպությունների աշխատակիցներ` կշարունակեն ապահովել «Նաիրիտի» նվազագույն կարիքները»,– գրում է պարբերականը։

Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ այդ 460 աշխատակիցն այն նվազագույն թիվն է, որ անհրաժեշտ է գործարանի անվտանգությունն ապահովելու համար։

 Պարբերականի հարցին, թե ինչու՞ են կրկին կրճատում աշխատողներին` Թադևոսյանն ասել է, որ գործարանի պայթյունավտանգ նյութերը պետք է ուտիլիզացիայի ենթարկվեն, այդ իսկ պատճառով աշխատակիցների պահանջը նվազում է։ Նա միաժամանակ ավելացրել է, որ գործարանը «բանալիով փակելու» հարց չի լինի։ -0-