Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ կառավարությունը հաստատել է խոշոր արտահանողների համար արտոնությունների հաստատման կարգը

02.04.2015, 15:49
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է խոշոր արտահանողների համար շահութահարկի գծով արտոնությունների հաստատման կարգը։
ՀՀ կառավարությունը հաստատել է խոշոր արտահանողների համար արտոնությունների հաստատման կարգը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է խոշոր արտահանողների համար շահութահարկի գծով արտոնությունների հաստատման կարգը։

ՀՀ ԱԺ–ն մարտի 3–ին ընդունել է օրինագիծ «Շահութահարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների մասին, որը նախատեսում է խոշոր արտահանողների համար շահութահարկի տասնապատիկ նվազեցում (մինչև 2 տոկոս)։ Արտոնությունից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք կունենան կառավարության կողմից հաստատված` արտահանում իրականացնելու ծրագիր, որի ամենամյա ծավալը պետք է կազմի առնվազն 50 մլրդ դրամ։ Միաժամանակ միջոցները պետք է այդ ժամանակահատվածի ընթացքում երևան հայկական ռեզիդենտ բանկերում ընկերության հաշվեհամարների վրա։

Հինգշաբթի ընդունված օրենքի համաձայն` ՀՀ-ում արտադրված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը կազմում է 75 տոկոս։

Ավելի վաղ փորձագետներն ու ընդդիմությունը մտավախություն էին հայտնում, որ այդ օրենքը կարող է օգտագործվել` որպես վերաարտահանման խողովակ երրորդ երկրներից դեպի Ռուսաստան, այդ թվում նաև այն երկրներից, որոնց նկատմամբ կիրառվել են ՌԴ պատժամիջոցները։ Այսպիսով, կառավարությունը մասամբ ցրել է այդ մտավախությունները։

Արտոնությունները տարածվելու են միայն արտահանվող ապրանքների վրա, այլ ոչ թե` Հայաստանի տարածքում իրացվող ապրանքների վրա։

Այնուամենայնիվ ընդդիմությունը քննադատության է ենթարկել օրինագիծը` հայտարարելով, որ խոշոր արտահանողների համար շահութահարկի` 20 տոկոսից 2 տոկոսի իջեցումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանում կարող են ստեղծվել կեղծ ընկերություններ, որոնք կօգտվեն ցածր հարկումից։ (1 դոլարը`471,33 դրամ)-0-