Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում միասնական եկամտային հարկի կիրառումը ենթադրում է, որ աշխատավարձերը կբարձրանան. նախարար

28.08.2012, 17:56
2013թ.–ի հունվարի 1–ից՝ «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելու պահից, բոլոր գործատուները պարտավոր են բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ աշխատակիցների փաստացի եկամուտները չնվազեն, լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Հայաստանում միասնական եկամտային հարկի կիրառումը ենթադրում է, որ  աշխատավարձերը կբարձրանան. նախարար
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ի հունվարի 1–ից՝ «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելու պահից, բոլոր գործատուները պարտավոր են բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ աշխատակիցների փաստացի եկամուտները չնվազեն, լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Ըստ նրա, 2010թ.–ի դեկտեմբերին ՀՀ խորհրդարանը շուրջ 50 օրենք է ընդունել (այդ թվում նաև` «Եկամտային հարկի մասին» օրենքը), որոնք կենսաթոշակային բարեփոխումների անցկացում կապահովեն,

«Այժմ 100 հազ. դրամ աշխատավարձի դեպքում գործատուն 19 հազար դրամ է վճարում որպես սոցվճարում, իսկ աշխատավարձից պահվում է 3 հազար դրամի չափով սոցվճար և 6450 դրամի չափով եկամտային հարկ է գանձվում։ Այդպիսով, աշխատավարձից ընդամենը 9 հազար 450 դրամ է պահվում և փաստացի եկամուտը կազմում է 90 հազար 550 դրամ»,– պարզաբանեց նա։
Այժմ, ըստ նախարարի, բոլոր այդ բաղադրիչները համախմբում են միասնական եկամտային հարկում և 2013թ.–ի հունվարի 1–ից կգանձվեն աշխատավարձից, իսկ աշխատակցի աշխատավարձը համապատասխանաբար կբարձրանա 19 հազար և լրացուցիչ 775 դրամով։

«Այսինքն փաստացի աշխատավարձը չի փոխվի, սակայն, գործատուն 775 դրամով շատ կվճարի։ Սակայն ես կարծում եմ, որ եթե հաշվի առնենք գործատուների կողմից հաշվետվության հատկացման ընթացակարգի հեշտացման ուղղությամբ զուգահեռ անցկացվող միջոցառումները, դա  աննշան գումար է»,– ասաց նա։

«Բացի այդ, եթե նախկինում գործատուները ժամանակ և ռեսուրսներ էին ծախսում տարբեր մարմիններում տարբեր հաշվետվություններ ներկայացնելու համար, նոր օրենքը ենթադրում է, որ հունվարի 1–ից բացառապես էլեկտրոնային ձևով և մեկ հաշվետվություն է ներկայացվելու։ Սեպտեմբերից մենք կսկսենք շուրջ 70 հազար գործատուներին նախատեսված փոփոխությունների մասին իրազեկման աշխատանքները»,–ավելացրեց նա։

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հերթին ընդգծեց, որ ինչպես օրենքով, այնպես էլ կառավարության առանձին որոշմամբ մեխանիզմներ են ամրագրվել, որոնք թույլ կտան աշխատավարձերի բարձրացում ապահովել, և բացառում են քաղաքացիների փաստացի եկամուտների նվազումը։

«Վերջին շրջանում շատ խոսակցություններ կան, որ աշխատողների եկամուտները կնվազեն նոր օրենքի գործելուց հետո։ Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ դա այդպես չէ»,– ասաց նա։

Ըստ նախարարի, կառավարության որոշումը ենթադրում է, որ աշխատավարձի հաշվարկային մեծությունը և դրանից գանձվող հարկը պետք է 2012թ.–ի միջին ցուցանիշից և դեկտեմբերին վճարած գումարից ցածր չլինի։

«Ցանկացած դեպքում, հարկային հաշվարկներն այդ տրամաբանությամբ են կատարվելու»,– նշեց նախարարը` ավելացնելով, որ գործող մեխանիզմը թույլ կտա գործատուին վերահսկել աշխատակցի աշխատավարձի բարձրացումը` անգամ մինչև անբարեխիղճ ղեկավարների համար նախատեսված հարկային բեռի ավելացում։

Միաժամանակ Գաբրիելյանը բացառեց նոր օրենքի ուժի մեժ մտնելու հետո «ստվերային աշխատավարձերի» ծավալի ավելացման հնարավորությունը։
«Ավելի շուտ հակառակը` աշխատակիցների մոտ ուղիղ շահագրգռվածություն է առաջանում, որ իրենց աշխատավարձերի չափն արտացոլվի փաստաթղթերում, քանի որ  դրանից է կախված իր կենսաթոշակի չափը։ Եթե նախկինում դա միայն պետությանն էր հետաքրքրում, ապա այժմ մարդ կիմանա, որ իր կողմից վճարած գումարները կգնան ոչ թե ընդհանուր հիմնադրամ, այլ իր անձնական կուտակային հաշվին»,– ավելացրեց նա  ($1 – 409,70 դրամ) ։--0—