Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Ավստրիան Հայաստանին 2 մլն եվրոյի հավելյալ վարկ կտրամադրի մշակութային օբյեկտների վերազինման համար

04.06.2014, 17:52
Ավստրիան Հայաստանին 2 մլն եվրոյի լրացուցիչ վարկ կտրամադրի մշակույթի օբյեկտները վերազինելու համար, հինգշաբթի հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։
Ավստրիան Հայաստանին 2 մլն եվրոյի հավելյալ վարկ կտրամադրի մշակութային օբյեկտների վերազինման համար
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավստրիան Հայաստանին 2 մլն եվրոյի լրացուցիչ վարկ կտրամադրի մշակույթի օբյեկտները վերազինելու համար, հինգշաբթի հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։

Ըստ նրա, հայ–ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեության և Հայաստանի գիտատեխնիկական և առևտրատնտեսական ոլորտների համագործակցության շրջանակում ավստրիական «Էրստե» բանկն արդեն տրամադրել է 7 մլն եվրոյի անտոկոս վարկ։

«Երկու մլն եվրոյի լրացուցիչ վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով։ Մասնավորապես, դա մարման տասնմեկամյա ժամկետն է։ Միաժամանակ, 1.7 մլն եվրոյի դրույքաչափը կազմում է Euribor+ 0,6%, ինչը կազմում է մոտ 1.1 տոկոս, իսկ 300 հազար եվրոյի համար` 3.5 տոկոս»,– ասաց Հարությունյանը։

Կառավարության որոշմամբ, նախագծերի իրագործման կապալառուներն ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG, SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH, Electronic Theatre Controls GmbH և Artstech կոնսորցիումն են լինելու։

Կառավարության որոշման  համաձայն, միջոցները կուղղվեն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի վերազինմանը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ձայնային և լուսային տեխնիկական սարքավորման տրամադրմանը։

Որոշման մեջ նշված է, որ մշակութային օբյեկտների տեխնիկական վերազինման բոլոր աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչև 2015 թվականի օգոստոսը։ Վերազինման արդյունքում հայկական մշակութային օբյեկտները կհամապատասխանեն համերգասրահներին և թատրոններին առաջադրվող միջազգային չափանիշներին։ -0-