Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Արցախում զոհվածների ընտանիքները կապահովվեն կայուն եկամտով. ՀՀ վարչապետ

15.04.2016, 11:50
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում ուրբաթ հանձնարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտ ստեղծելու առաջարկներ մշակել։
Արցախում զոհվածների ընտանիքները կապահովվեն կայուն եկամտով. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում ուրբաթ հանձնարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտ ստեղծելու առաջարկներ մշակել։

«Անհրաժեշտ է ներկայացնել Ղարաբաղում մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամուտ ապահովելու աղբյուր ստեղծելու համալիր առաջարկություններ»,– ասել է Աբրահամյանը։

Ըստ նրա, այս աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել առավելագույնս կարճ ժամկետներում և ներկայացնել կառավարության դիտարկմանը` ֆինանսավորման աղբյուրների մատնանշմամբ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–