Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է աջակցել Ալավերդուն վերացնելու ավերիչ քամու հետևանքները

30.11.2015, 15:32
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է համագործակցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարության հետ՝ նոյեմբերի 12-13-ին Հայաստանի մի շարք շրջաններում տեղի ունեցած ավերիչ քամու պատճառած վնասների վերացման հարցում, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է աջակցել Ալավերդուն վերացնելու ավերիչ քամու հետևանքները
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.     «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է համագործակցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարության հետ՝ նոյեմբերի 12-13-ին Հայաստանի մի շարք շրջաններում տեղի ունեցած ավերիչ քամու պատճառած վնասների վերացման հարցում, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

 Տանիքների վերականգնման համար քաղաքապետարանին անհատույց տրամադրվել է 453 հատ շիֆերի թիթեղ և 500 քմ մետաղական թիթեղ:

Տրամադրված շինանյութն օգտագործվում է ոչ միայն երկաթուղայինների տների, այլև մանկապարտեզների, դպրոցների, այլ սոցիալական օբյեկտների վերանորոգման համար: Սանահինի երկաթուղայինները շարունակում են վերականգնողական աշխատանքները Ալավերդի քաղաքում. մաքրվում են քաղաքաի փողոցները, կտրվում են տուժած ծառերը, հեռացվել է 28 ընկած ծառ:

 «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հանձնարարել է շարունակել համագործակցությունը քաղաքային իշխանությունների հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով քամուց տուժած երկաթուղայիններին օգնություն ցուցաբերելու հարցին: Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանին լրացուցիչ շինանյութեր կտրամադրվեն:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության, նոյեմբերի 12-13-ին Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերում ուժեղ քամին վնասել և ոչնչացրել է հարյուրավոր տանիքներ, արմատախիլ արել տասնյակ ծառեր, էլեկտրափոխանցման գծերի սյուներ և գազատար խողովակներ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-