Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Երեխայի խնամքի նպաստն այսուհետ կարելի է ստանալ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջոցով

03.03.2016, 14:02
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջոցով կարելի է ստանալ երեխայի խնամքի նպաստը։
Երեխայի խնամքի նպաստն այսուհետ կարելի է ստանալ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջոցով կարելի է ստանալ երեխայի խնամքի նպաստը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` գումարը հաճախորդի բանկային հաշվին կամ ՀՀ տարածքում գործող ցանկացած վճարային համակարգի քարտին փոխանցելու միջոցով:

Խնամքի նպաստը ստանալու համար պետք է առաջնահերթ դիմել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հետո միայն Առէկսիմբանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Ավելի մանրամասն տեղեկություններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ բանկի ինտերնետային կայքէջում։

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը ռուսական «Գազպրոմբանկի» 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–