Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱՄՀ ղեկավարը զգուշացնում է, որ գնանկման վտանգն աճում է

16.01.2014, 11:34
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ–տնօրեն Կրիստին Լագարդը հայտարարել է, որ գնանկման ռիսկն աճում է, ինչը կարող է կործանարար ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վերականգնման վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Financial Times պարբերականին։
ԱՄՀ ղեկավարը զգուշացնում է, որ գնանկման վտանգն աճում է
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ–տնօրեն Կրիստին Լագարդը հայտարարել է, որ գնանկման ռիսկն աճում է, ինչը կարող է կործանարար ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վերականգնման վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Financial Times պարբերականին։

«Մի շարք կենտրոնական բանկերի նպատակային ցուցանիշներից ցածր գնաճի մակարդակի դեպքում մենք տեսնում են գնանկման աճող ռիսկ, որը կարող է կործանարար ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վերականգնման վրա»,– հայտարարել է Լագարդը` ելույթ ունենալով Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում (National Press Club, NPC)։

Լագարդը գնանկումը համեմատել է հսկա մարդակերի հետ և հորդորել է վճռական պայքար մղել այդ տնտեսական երևույթի դեմ, երբ տնտեսությունում գների ընդհանուր մակարդակը նվազում է գնաճի դեպքում դրա աճին ի հակառակ։ Գների մակարդակի նվազումը կործանարար է հետընթացից դուրս եկող տնտեսության համար, քանի որ բարձրացնում է պարտքային պարտավորությունների իրական արժեքը։ Գնանկումը վտանգավոր է նաև ձեռնարկությունների շահույթների կրճատման, ներդրումների և արտադրության նվազման առումով, ինչը կարող է բացասաբար ազդել ՀՆԱ աճի և զբաղվածության վրա։

Ավելի վաղ գնանկման վտանգի մասին խոսում էին նաև Եվրոպայի միությունում։ Եվրագոտու տարեկան գնաճը նախորդ տարվա հունվար–նոյեմբերին կրճատվել է մոտ մեկ տոկոսային կետով և գնանկման ռիսկի մասին խոսակցությունների առիթ տվել։ -0-