Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՊԵԿ–ի նոր ղեկավարությունը հրահանգել է ՀՀ մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները. թերթ

24.05.2018, 11:00
ՊԵԿ–ի ղեկավարությունը հրահանգել է ՀՀ մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները.  մի քանի օրերին կտրուկ նվազել է Հայաստան մտնող բեռնատարների քանակը:
ՊԵԿ–ի նոր ղեկավարությունը հրահանգել է ՀՀ մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները. թերթ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. Վերջին մի քանի օրե­րին կտրուկ նվազել է Հայաստան մտնող բեռնատարների քանակը, գրում է «Ժամանակը»` հղում անելով Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրին։

«Պատճառն այն է, որ ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել մաքսավորներին, որ Հայաստանի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ու­նեցող բեռները: Իսկ քանի որ մինչև վերջերս բեռների ճնշող մեծամասնությունը գալիս էր առանց փաստաթղթավորման, այդ բեռների տերերը ստիպված են եղել դադարեցնել բեռների ներկրումը, մինչև դրանք պատ­շաճ կփաստաթղթավորվեն», – գրում է թերթը։–0–