Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՊԵԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից

10.11.2016, 11:25
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքից ազատվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՊԵԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքից ազատվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է «Հրապարակ» թերթը:                    

Թերթի տվյալներով, ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանն ազատել է օպերատիվ հետախուզության վարչության խոշոր հարկ վճարողների բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանին: 

Ավելի վաղ պաշտոնից ազատվել էր նաև օպերատիվի պետ Ռոբերտ Գալոյանը, որին չի բացառվում, որ խորհրդական նշանակեն: 

Բացի այդ, աշխատանքից ազատվել է նաև օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը՝ «Ֆոքս» մականվամբ, ինչպես նաև ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լևոն Մնացականյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկը:

«Վ. Հարությունյանը չի խնայել անգամ ֆինանսների նախկին փոխնախարար, այժմ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի եղբորը՝ ՕՀՎ 1-ին բաժնի պետ Գագիկ Սաֆարյանին», - գրում է պարբերականը: -0-