Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանը և Բելգիան մտադիր են ընդլայնել համագործակցությունը ավիափոխադրումների ոլորտում

18.08.2016, 15:24
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Բելգիայի հետ ավիահաղորդակցության կազմակերպման նոր համաձայնագրի ստորագրմանը:
Հայաստանը և Բելգիան մտադիր են ընդլայնել համագործակցությունը ավիափոխադրումների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Բելգիայի հետ ավիահաղորդակցության կազմակերպման նոր համաձայնագրի ստորագրմանը:

 «2001 թ.-ին Հայաստանի և Բելգիայի միջև արդեն իսկ ստորագրվել էր նմանատիպ համաձայնագիր, այդուհանդերձ, այն ժամանակ մենք դեռևս չէինք անցել բաց երկնքի քաղաքականությանը, իսկ դա նշանակում է, որ այն ժամանակ կային սահմանափակումներ», - նիստի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ նոր համաձայնագիրը թույլ կտա ընդլայնել հայ-բելգիական համագործակցությունը ավիափոխադրումների ոլորտում, ինչը կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին:

2013 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը հասստատել է «բաց երկնքի» քաղաքականությունը կամ ավիածառայությունների տրամադրման մրցակցային պայմանների ապահովման ծրագիրը: Ծրագիրը հիմնվում է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ հետազոտության արդյունքների վրա: Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա դուրս եկան նոր ավիաընկերություններ և վերադարձան Հայաստանում մինչ այդ գործող ընկերությունները:

Մասնավորապես, 2015 թ.-ի վերջի տվյալներով, Հայաստան ավիափոխադրումներ են իրականացնում Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East airways, S7 Airlines, Czech, LOT ընկերությունները: Երևան–Դոհա-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հետաքրքրություն է հայտնել Qatar Airways ավիաընկերությունը: -0-