Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի տնտեսությունը 9 ամսում արձանագրում է մի շարք ոլորտների աճ. Ճշմարիտյան

18.11.2015, 18:15
Հայաստանի տնտեսությունը 9 ամսում արձանագրում է մի շարք ոլորտների աճ, չորեքշաբթի խորհրդարանում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Հայաստանի տնտեսությունը 9 ամսում արձանագրում է մի շարք ոլորտների աճ. Ճշմարիտյան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունը 9 ամսում արձանագրում է մի շարք ոլորտների աճ, չորեքշաբթի խորհրդարանում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Խոսելով ՀՆԱ–ի ցուցանիշների մասին 2015 թ.–ի 9 ամսվա արդյունքում` նախարարը նշեց, որ «միտումները դրական են, չնայած առանձին ոլորտներում արձանագրվում է ցուցանիշների ինչպես աճ, այնպես էլ անկում»։

Նրա խոսքով` 9 ամսվա արդյունքում գրանցվել է աճ գյուղատնտսեսության ոլորտում` 11,3 տոկոս, լեռնահանքային արդյունաբերության ոլորտում բաց հանքերի շահագործման բնագավառում` 40,5 տոկոս, մետաղական հանքերի մշակման ոլորտում` 41,7 տոկոս։

Ինչպես նշեց նախարարը, պարենային արտադրության ոլորտում գրանցվել է 6,3 տոկոսի նվազում, հյութերի արտադրության ոլորտում նվազումը կազմել է 21,5 տոկոս, ծխախոտի արտադրության ոլորտում 9 ամսվա արդյունքում արձանագրվել է 52,8 տոկոսի աճ։

 «Տարբեր ոլորտներում արձանագրվել է և՛ աճ, և՛  նվազում, ինչը նորմալ է ցանկացած շուկայական տնտեսության համար։ Բացի այդ, մենք ունենք որոշակի ներքին պաշարներ, որոնց արդյունավետ կիրառման դեպքում կարող ենք արձանագրել դրական ցուցանիշներ, իսկ որպես առաջին արդյունք կարելի է առանձնացնել առաջին կիսամյակի արդյունքում գրանցված ՀՆԱ–ի 4 տոկոսանոց աճը», – ասաց Ճշմարիտյանը։

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա ազդում է նաև գործընկեր երկրներում, օրինակ` Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3,7 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն` ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ -0-