ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում այս պահին մնացել է 50 մլրդ դրամ, 2025թ․–ին ֆոնդը կկրճատվի 24մլրդ դրամով
30.10.2024,
17:28
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում այս պահին մնացել է 50 մլրդ դրամ, և որոշում է կայացվել չծախսել այդ միջոցները, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում այս պահին մնացել է 50 մլրդ դրամ, և որոշում է կայացվել չծախսել այդ միջոցները, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Կառավարության պահուստային ֆոնդը 2024-ին կազմել է 134 մլրդ դրամ, իսկ 2025թ․–ի բյուջեով նախատեսված է 110 մլրդ դրամի ծավալ։ Այդ միջոցները ոչ միայն չնախատեսվածծախսերի ֆինանսավորման, այլև տարբեր տեսակի ռիսկերի կառավարման համար է։ Այս նպատակներով պլանավորված է 95մլրդ դրամ»,- ասաց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ բացի սրանից կա կայունացման հաշիվ, որում այս պահին կա մոտ 110 մլրդ դրամ, որոնք կարող են օգտագործվել որպես անվտանգության բարձիկ չնախատեսված ռիսկերից դեպքում։ ($1 - 387,06 դրամ)