Հայաստանի գյուղնախարարությունը 2015 թվականին 1 163 մլն. դրամ է առանձնացրել գյուղվարկերի սուբսիդավորման համար. թերթ
15.04.2015,
13:55
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը 2015 թվականին 1 163 մլն. դրամ է առանձնացրել գյուղվարկերի սուբսիդավորման համար, ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը` «Իրավունք» թերթին տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը 2015 թվականին 1 163 մլն. դրամ է առանձնացրել գյուղվարկերի սուբսիդավորման համար, ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը` «Իրավունք» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով, անցած տարի սուբսիդիան կազմել է մոտ 870 մլն. դրամ։
Պետրոսյանը նշել է, որ այս տարի կառավարությունը հայ ֆերմերիներին կտրամադրի գյուղվարկեր` տարեկան 14 տոկոս վարկավորման 6 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, այն դեպքում, երբ 2014 թվականին տարեկան 14 տոկոս վարկավորման 4 տոկոսն էր պետությունը սուբսիդավորում։
Փոխնախարարի խոսքերով, այդ որոշումը կառավարությունն ընդունել է` հաշվի առնելով ֆերմերների ցածր վճարունակությունը, նախորդ տարիներից կուտակված պարտքերը, ինչպես նաև այլ խնդիրներ($1 – 474,06 դրամ). ։ –0--