Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետբյուջե է վերադարձրել 18,մլն դոլար. ավելի վաղ Փաշինյանը պահանջել է վերադարձնել 30 մլն

19.02.2019, 15:51
Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։
Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետբյուջե է վերադարձրել 18,մլն դոլար. ավելի վաղ Փաշինյանը պահանջել է վերադարձնել 30 մլն

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար, Civilnetհրատարակությանը հաղորդել են ՀՀ վարչապետի աշխատակազմից` պատասխանելով հրատարակության հարցմանը։ 

2018թ.–ի աշնանը Նիկոլ Փաշինյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը, նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն` Ալեքսանդր Սարգսյանը, համաձայնվել է Հայաստանի պետբյուջե վերադարձնել 30 մլն դոլար։ Փաշինյանը հայտարարել է, որ «դրանք այն գումարներն են, որոնք Ալեքսանդր Սարգսյանն ավելի վաղ հավաքում էր բիզնեսից, ինչը համար էլ ստացել էր «Սաշիկ 50%» կեղծանունը։ 

«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։

Civilnet–ի հաղորդմամբ, ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր  դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։–0–