Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում սպառողական գները հունվար–հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 2,5%–ով

27.11.2023, 15:14
ԱՎԿ–ի տվյալներով, արդյունաբերական ապրանքների գները 2023թ․–ի 10 ամսում, 2022թ․–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 1,6%–ով
Հայաստանում սպառողական գները հունվար–հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 2,5%–ով
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպառողական գները 2023թ․–ի 10 ամսում, նախնական տվյալներով, նախորդ տարվա հունվար–հոկտեմբերի համեմատ աճել են 2,5%–ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միաժամանակ հաշվետու տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճը կազմել է 0,1%, այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0,3%։

ԱՎԿ–ի տվյալներով, արդյունաբերական ապրանքների գները 2023թ․–ի 10 ամսում, 2022թ․–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 1,6%–ով։ Միաժամանակ ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, արդյունաբերական ապրանքների գներն աճել են 4,3%–ով, այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ կրճատվել են 0,2%–ով։

Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ․–ի հունվար–հոկտեմբերին գրանցել է 9,2%–անոց աճ՝ 2022թ․–ի հունվար–հոկտեմբերի համեմատ։–0–