Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Վրաստանից ՀՀ երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները ժամանակավորապես կդադարեցվեն

20.08.2020, 19:31

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՊԵԿ-ն իրազեկում է, որ  Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը ժամանակավորապես չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթներ: Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:   

«Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։ Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը: -0-